Логотип

Որքան ընտրությունները մոտենան, այնքան Փաշինյանը սրելու է խաղը

Իշխանության ողջ հույսն ու հավատը ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներով են աշխատում, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մեկ օր առաջ դա «Իզմիրլյան» հիվանդանոցն էր՝ Արմեն Չարչյանի ու Մայր Աթոռի դեմ գործողությունների համատեքստում։

«Դրանից մեկ օր առաջ՝ Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռը, ում Դավիթի դեմ անբարոյական գործողությունների շրջանակում կալանավորեցին։

Որքան ընտրությունները մոտենան, այնքան Փաշինյանը սրելու է խաղը՝ ահագնացնելով ապօրինությունների ծավալները՝ դրանում ուժայինների նոր ներկայացուցիչների ներգրավելով և նրանց վզին ծանր պատասխանատվություն կապելով»,- ընդգծել է պատգամավորը։

Aysor.am