Логотип

Իշխանությունն իրենց ձեռքն է. Սրբազանները չեն բացառում՝ հոգևորականներին կարող է բերման ենթարկեն

Բարձրաստիճան հոգևորականները չեն մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սպառնալից հայտարարությունները։

Այսօր Մայր տաճարում մատուցված պատարագից հետո լրագրողները փորձել են մեկնաբանություն ստանալ Դանիել և Հայկազուն Սրբազաններից, սակայն, երկուսն էլ առանց մեկնաբանության արագ հեռացել են։

Նշենք, որ փետրվարի 16-19–ն Ավստրիայում կկայանա Եպիսկոպոսաց ժողով։ Փաշինյանը երեկ ակնարկել է, որ ամեն ինչ անելու են այն տապալելու համար՝ խոսելով «կոշտ հակազդեցության» մասին։

«Այսօր տոնական օր է, երեք ժամ աղոթել եմ խաղաղության համար»,– ասաց Դանիել Սրբազանը։

Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն իր հերթին հնարավոր է համարում, որ հոգևորականներին բերման կենթարկեն՝ թույլ չտալու, որ եպիսկոպոսները դուրս գան Հայաստանից. «Ամեն ինչ հնարավոր է, կարող են, իշխանությունն իրենց ձեռքն է»։

News.am