Մենք համակարգեր ենք կառուցելու․ սա է մեր խոստումը։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական քաղաքականությանը։
«Սա միկրոչիպ է, այն շատ փոքր է, բայց շատ փոքր լինելով հանդերձ՝ շատ կարևոր դերակատարում ունի, այն ուղեղային գործառույթ է իրականացնում մեզ հայտնի գրեթե բոլոր սարքերի մեջ։ Հայաստանը ևս փոքր է, բայց ճիշտ դիրքավորվելու դեպքում կարող է գտնել իր տեղը աշխարհի տնտեսության մեջ։ Մենք գիտենք, թե որտեղ է Հայաստանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ, մենք պատրաստ ենք ներկայացնել մեր տնտեսական քաղաքականության 7 առանցքային ուղղությունները։ Մենք համակարգեր ենք կառուցելու, սա է մեր խոստումը»,– ասել է Անանյանը։
News.am
