Логотип

Եղիշե Մելիքյանը Միլանում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ինտեր»-«Յուվենթուս» խաղից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հենրիխ Մխիթարյանը վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա:

Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր: