Логотип

Ով ՍԴ-ում կփոխարինի Հրայր Թովմասյանին

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։

Դատավճռի դեմ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ պաշտպանները խնդրել էին ճանաչել Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր բողոքները և դատավճիռն անփոփոխ թողել: Այս որոշման դեմ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:

Դատախազությունն այսօր տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը փետրվարի 12-ին մերժել է վարույթ ընդունել ներկայացված բողոքները, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրելու հերթը Հանրապետության նախագահինն է: Ըստ այդմ, Նախագահը մեկ ամսվա ընթացքում պետք է թեկնածու առաջադրի խորհրդարանին:

News.am