«Արմլուր»-ը պարզել է, թե ովքեր են Կաթողիկոսի գործով քննիչն ու դատախազը։
Գարեգին Երկրորդին, մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտերի ՀԿԳ վարչությունում որպես քննիչ։ Իսկ գործը քննում է Կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Արա Ավագյանը։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է։ «ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
News.am
