ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է արել․
«Մենք հետևում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցին Աթենք և վերահաստատում, որ հայ–հունական պատմական բարեկամությունն ու բազմաոլորտ գործակցության զարգացումը բխում են երկու պետությունների և ժողովուրդների կենսական շահերից։ Պետական բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը ողջունելի է, ակնկալում ենք, որ այն կծառայի տարածաշրջանային կայունության և ժողովուրդների բարօրության համար։
Միևնույն ժամանակ Հայաստանի ներքին կյանքում արձանագրվող զարգացումները խորը մտահոգություն են առաջացնում։ Լրջագույն մտահոգության պատճառ է Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները։ Հոգևորականների նկատմամբ հալածանքները վկայում են պետական լծակների օգտագործման մասին՝ եկեղեցու հեղինակությունը խաթարելու և ազգային միասնականությունը տկարացնելու միտումով։
Այս պայմաններում մենք պատշաճ չենք համարում մասնակցել նախագահ Խաչատուրյանի հետ նախատեսվող հանդիպումներին՝ մերժելով այս ընթացքը»։
News.am
