Логотип

Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել գույք և շուրջ 21 մլն դոլար գումար

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է անշարժ և շարժական գույք, ինչպես նաև պարտատոմսեր ու գումար բռնագանձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը»,- ասված է հաղորդագրությունում:

Պահանջ է ներկայացվել դատարանին՝ հօգուտ ՀՀ-ի Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և Վահե Հակոբյանի ծնողներից բռնագանձել՝

– 9 անշարժ գույք

– 3 տրանսպորտային միջոց

– 1 իրավաբանական անձանցում մասնակցություն

– 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 մլն 614 հազար դրամի չափով

– 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով

– 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով

– 4 մլրդ 524 մլն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ

– 2 մլրդ 814 մլն 926 հազար դրամ։

Ըստ դատախազությանը՝ այս ամենը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Sputnik Արմենիա