Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Եկեղեցուն աջակցող հանրագրով, մասնավորապես, ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել և պառակտել Հայ Առաքելական Եկեղեցուն:
Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ առաքելական Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, միասին պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հավատացյալների իրավունքները և ժողովրդավարության հիմքերը:
Ստորագրահավաքին մասնակից դառնալու և հանրագիրը ստորագրելու համար պետք է այցելել https://armspyurk.com/ կայքը և հետևել բոլոր հրահանգներին։
Aysor.am
