«Այս շատ կարևոր ռեֆորմն արդեն գնում է սխալ ուղղությամբ։ Ցավում եմ, որ Հայաստանի բնակչության կողմից կլինի մեծ հիասթափություն»,- «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» քննարկման ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա նշեց, որ այսպես բնակչության վրա դրվել է մի հատուկ հարկատեսակ, չնայած որ անունը հարկ չեն ասում։
«Երկրորդ արձանագրումն այն է, որ մի համակարգ է, որտեղ աղքատները վճարում են հարուստների համար։ Այո, սա փակ սխեմա է, ունեցել ենք մի բան, որ փողը հավաքում են իրենք, բաշխում են իրենք, վերահսկում ենք իրենք, այսինքն առողջապահության նախարարությունը։
Կարող է ձևավորել կոռուպցիոն մի փակ օղակ։ Հայաստանում աննախադեպ, շատ բյուջե ունեցող հիմնադրամը ստեղծվեց անհասկանալի վերահսկողությամբ, որի արդյունքում ունենալու ենք լուրջ խնդիրներ. մեր քաղաքացիները չեն իմանալու՝ ինչու վճարեցին, ուր գնացին այդ գումարները»,- ասաց Ա. Պողոսյանը։
