Логотип

Ադրբեջանը կմիանա Մարդու օրգանների անօրինական վաճառքի դեմ կոնվենցիային, բայց «Հայաստանի պատճառով» կլինեն վերապահումներ

Ադրբեջանը հատուկ հայտարարությամբ կմիանա «Մարդկային օրգանների անօրինական վաճառքի դեմ Եվրախորհրդի կոնվենցիային»։ Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին հայտարարվել է այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Մարդկային օրգանների անօրինական վաճառքի դեմ Եվրախորհրդի կոնվենցիան հաստատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

Նշվել է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվի այդ երկրի հետ հարաբերություններում։

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում, թե ինչ առնչություն ունի Հայաստանը և որն է հայտարարության էությունը։

News.am