Логотип

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Դատարանը Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահին տնային կալանքից ազատեց՝ ամբողջությամբ մերժելով քննիչի միջնորդությունը՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։

Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։ Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր քննիչ Նազելի Սարգսյանը։

Sputnik Արմենիա