Логотип

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տևել են 4,5 ժամ

Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի այսօրվա բանակցությունները շարունակվել են 4,5 ժամ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ներկա պահին բանակցություններն արդեն ավարտվել են։ Հանդիպումը մեկնարկել էր Մոսկվայի ժամանակով ժամը 15.55-ին, իսկ 20.25-ին գործակալության աղբյուրը հայտնել է դրանց ավարտի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կշարունակվեն վաղը:

Ուկրաինական կարգավորման շուրջ Ժնևում փետրվարի 17-18-ն ընթանում են բանակցություններ: ՌԴ պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպմանը մասնակցում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները:

Sputnik Արմենիա