Логотип

ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ․ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Արտաշատ»-ն Ամերիաբանկի թվով 29-րդ մասնաճյուղն է և առաջինը՝ Արարատի մարզում:

ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ «ԱՐՏԱՇԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև 30.06.2026թ․-ը ներառյալ:

Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`

·    Մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

·    Անվճար հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով

o  Ներառում է ՀՀ դրամով և արտարժույթով մեկական հաշիվ,

o  Classic/Standard վճարային քարտ` առանց 4 տարվա սպասարկման վճարի

·    Վերաֆինանսավորման նպատակով անգրավ վարկերի տրամադրում՝ 15%-ով

o  Փաստացի տոկոսադրույքը` 16,08%

o  Առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում:

Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`

·    Բիզնես հաշվի՝ «Ստարտ» և «Պլատինում» փաթեթների տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

·    Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ ծառայության տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

·    Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտի տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

·    Ընկերության 2 ղեկավարին / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Արտաշատ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փ., 107 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30 – 17:00:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: