Քիչ առաջ կրակոցներ էին հնչել Երևանում՝ Աբել Աբելյան փողոցում։ Կրակոցների հետևանքով 7 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց, որից մեկը վիրասրահում մահացել է։ 2 անձի վիճակը ծանր է, իսկ 3 անձ այս պահին վիրահատվում են։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով սպանվածը Երևանի բնակիչ Արսեն Վարդանյան է։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
