Логотип

ՄԲ-ի ոստիկանությունը ձերբակալել է նախկին արքայազնին Էպշտեյնի հետ կապված սկանդալի ֆոնին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Չարլզ III թագավորի եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ–ները։

«Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը ոստիկանության կողմից ձերբակալվել է պետական ​​պաշտոնում ծառայելիս անպատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով», – գրել է թերթը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին Նորֆոլկի կոմսությունում Սանդրինգհեմյան պալատի տարածքում գտնվող Էնդրյուի տուն ոստիկանության ժամանման մասին։

Բրիտանական ոստիկանությունը նաև հայտնել է, որ դատախազության հետ քննարկում է Չարլզ III թագավորի եղբոր՝ Էնդրյուի կողմից Էպշտեյնին Մեծ Բրիտանիայի կառավարության գաղտնի փաստաթղթեր ուղարկելու մասին հաղորդագրությունների հետաքննություն սկսելու հարցը։

Էնդրյուն մի քանի տարի շարունակ սկանդալի կենտրոնում է Էպշտեյնի հետ իր կապերի պատճառով։ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Չարլզ III-ը իր եղբորը զրկեց բոլոր տիտղոսներից։ Էպշտեյնի գործի վերջին ֆայլերի խմբաքանակներից մեկը պարունակում է լուսանկարներ, որտեղ արքայազնը խոնարհված է հատակին պառկած անհայտ երիտասարդ կնոջ վրա:

Լրատվամիջոցները պարզել են, որ դա Էպշտեյնի նյույորքյան առանձնատունն է:

Sputnik Արմենիա