Логотип

World Travel Awards մրցանակաբաշխություն. ՀՀ-ն արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր կոչմանը

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ 2025 թվականին Հայաստանը հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր և պատվավոր կոչմանը։

Այս բարձր գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարուստ մշակութային ժառանգությունը, դարավոր պատմությունն ու ինքնատիպ արժեքները, որոնք ոգեշնչում են այցելուներին աշխարհի տարբեր երկրներից։

Շարունակենք միասին բացել նոր հորիզոններ և մեր պատմությունը ներկայացնել այնպես, որ այն դառնա ներշնչանքի, կապի և համատեղ փորձառության աղբյուր ամբողջ աշխարհի համար։

News.am