Логотип

Վաշինգտոնում Ալիևի թիկնազորի կողմից ակտիվիստների վրա հարձակման դեպքը քննվում է

Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է միջադեպը, որը տեղի է ունեցել Waldorf Astoria Washington DC հյուրանոցի մոտ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են նախագահի անվտանգության աշխատակիցներն ուժ կիրառում խաղաղ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների նկատմամբ։

Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Ադրբեջանում գտնվող քաղբանտարկյալներին, այդ թվում ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուին։ Ականատեսների խոսքով՝ բողոքի փոքրաթիվ խումբը խաղաղ ցույց էր անցկացնում, երբ տեղի է ունեցել բախումը, որի հետևանքով կան տուժածներ։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ Վաշինգտոնում։ Ադրբեջանի իշխանությունները դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռ չեն տվել։

Aysor.am