Логотип

Լավրովն Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը

Ժնևում ԱՄՆ–Իրան շփումներից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։

«ԱԳՆ–ների ղեկավարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները»,–ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական ​​լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքների։

Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցերի։

Sputnik Արմենիա