Երևանի Ազատություն 9/3 հասցեում այսօր 5 ավտոտնակ է ապամոնտաժվել։
NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Արմեն Մանուկյանը նշել է, որ իրենք ավտոտնակներն օրինականացնելու ճանապարհին էին, սակայն, երեկ անակնկալի են եկել՝ իմանալով, որ իրենց ավտոտնակները պետք է քանդվեն։ Քաղաքապետարանից, ըստ բնակիչների, ներկայացրել են փաստաթուղթ, որի վրա սակայն հասցե նշված չէ։
«Քանդվեց գույք, որը կոնկրետ որոշման հետ ոչ մի կապ չունի։ Մենք վիճարկելու ենք այս որոշումը համապատասխան ատյաններում»,– ասաց Մանուկյանը։
