Ամենշաբաթյա միասնական աղոթքն այս անգամ Թալինի Կարմրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր։ Արագածոտնի թեմի հոգևորականները հավատացյալների հետ աղոթեցին կալանավորված հոգևորականների և բոլոր ապօրինի ազատազրկվածների, Բաքվում գերեվարված հայորդիների համար։
Ժամերգության ավարտին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը խոսեց Պահոց շրջանի նշանակության մասին։
«Պահքն ինքնանպատակ չէ, մեր հոգու զորացման համար է»,- հիշեցրեց տեր հայրը։
Հավելենք, որ հաջորդ միասնական աղոթքը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումից հետո ամեն շաբաթ (նախ՝ ամեն հինգշաբթի, այժմ՝ ամեն ուրբաթ) թեմի հոգևորականները միասնական ժամերգություն են անցկացնում եկեղեցիներից մեկում, աղոթում անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված հայորդիների և Հայոց եկեղեցու անսասանության համար:
Sputnik Արմենիա
