Այն, որ ամբողջ դատական նիստի ընթացքում սրտի արագախփոց եմ ունեցել, բացատրում է այն, թե ինչ է ապրում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքը, հայրը. նտանելի է ուղղակի տեսնել, թե ինչպես է այսպես անմեղ գառան դիմակ հագած նստած մեկը, ով ՀՀ–ում նախադեպը չունեցող ոճրագործություն է արել։ Սա իրապես խորքային ցավ են պատճառում բոլորիս, ավելորդ է խոսել ընտանիքի մասին։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20–ին, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստըից հետո լրագրողներևի հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստերին։
Անդրադառնալով գործին, նա ասաց. «Այն, որ բոլոր վարկածները չեն հետազոտվել, դա ակնհայտ է։ Վարկածները բազմաթիվ են և ի սկզբանե թելադրած վարկածով էլ փորձում են առաջ տանել։ Բայց ես ասել եմ ու կրկնելու եմ՝ այս իշխանությունը փոխվելու է, իրավապահ համակարգը պիտի իր աշխատանքը անի, գտնվի իր տեղում և որևէ մեկի ուղղորդման կամ սպառնալիքներին չենթարկվի։ Հետո գալու է բոլորի պատասխան տալու ժամանակը, այնպես չլինի, որ ասեն՝ դե մենք ինչ անեինք։ Բոլոր վարկածները պիտի հետազոտվեն և բոլորը, ովքեր որևէ առնչություն ունեն այս ոճրագործության հետ պատասխանեն տալու և ոչ մեկին չի փրկելու որևէ արդարացում»։
Ինչ վերաբերում է նրան, որ միջնորդություն է ներկայացվել, որ հարցաքննվեն Աղտոյանները, քանի որ հիմնավոր կասկած ունեն, որ սպանության հետ կապ ունի նաև Մհեր Աղտոյանը, Թանդիլյանն ասաց. «Ոչ միայն պիտի հարցաքննվի, այլև եթե ես չեմ սխալվում, նա երկրում չի պիտի բերման ենթարկվի, միջազգային հետախուզում հայտարարվի, որպեսզի ներկայանա դատարան և բացատրություն տա և նաև ցույց տա, թե իրեն ով է հովանավորել այն տեքստերը ասելու, երբ նա սպառնում էր Վալոդյա Գրիգորյանին տեսանյութում։ Սրա հետքերով գնալու ենք, որովհետև անձը հնչեցրել է սպառնալիք, որևէ մեկը նրա նկատմամբ հետախուզում չի հայտարարել։ Ըստ որում, այդ սպառնալիքն իրականություն է դարձել։ Մենք հետևելու ենք և թույլ չենք տալու, որ որևէ մեկը, ով առնչություն է ունեցել, ուղղակի, անուղղակի, հովանավորել է, կազմակերպել է, նպաստել է, հրահրել է, դուրս գա այս ամեն ինչից անմեղ դեմքով»։
News.am
