Логотип

Հակաբիոտիկ դեղերը հարևան Վրաստանում էականորեն էժան են. Նարեկ Կարապետյանի փորձնական գնումը

«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դեղատնից երեք հակաբիոտիկ գնեց ու դրանց օրինակով ցույց տվեց, որ Հայաստանում դրանցից յուրաքանչյուրը վաճառվում են 1000-1200 դրամով թանկ, քան հարևան Վրաստանում է։

Օրինակ, Հայաստանում հակաբիոտիկ «ազիմակ» դեղամիջոցն արժե 2500 դրամ, իսկ Վրաստանում՝ 1500 դրամ, նույն շարքից «Աուգմենտին» դեղամիջոցն արժե 4900 դրամ, Վրաստանում՝ 3700 դրամ։

«Գիտե՞ք՝ ինչն է տարբերությունը։ Ոչ թե դեղատներն են թանկ վաճառում, այլ դեղատները թանկ են ստանում, քանի որ պետությունը չի վարում դեղերի գների նվազեցման քաղաքականություն, ինչպես անում է Վրաստանը»,-ասաց Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանի՝ դեպի ուժեղ Հայաստան տանող 5 տնտեսական քայլերից մեկն էլ վերաբերում է դեղերի էժանացմանը։

«Մենք խոսք ենք տվել դեղերի՝ 20 տոկոսից ավելի գների անկում»,-նշեց Նարեկ Կարապետյանը։

Panorama.am