ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երևանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով’ մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։
Խորհրդաժողովում հանգամանալի քննարկվեցին աշխարհասփյուռ հայության և հայոց պետականության առջև ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այդ ուղղությամբ համակարգված, ցանցային աշխատանքների իրականացման հարցերը։
Առանձնահատուկ շեշտվեց ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության և մեր պետականության անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավման գործում հետևողական և միասնական ուժերով բոլոր ճակատներում աշխատանքները շարունակելու կարևորությունը։
News.am
