Логотип

Բեռնատարների վարորդներն ահազանգել են ՀՀ մուտքի խոչընդոտի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բեռնատարների վարորդներն ահազանգել են ռուս-վրացական՝ Լարսի անցակետով ՀՀ մուտքի խոչընդոտի մասին, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Վարորդները, որոնց թվում նաև օտարերկրացիներ են, Դանիելյանին տեղեկացրել են, որ իրենց մուտքը Վրաստանից Հայաստան խոչընդոտվում է փետրվարի 12-ից՝ արդեն 10 օր։

Դանիելյանը հավելել է, որ ժամ առ ժամ բեռնատարների քանակն ավելանում է։ Վարորդները նշել են, որ անցակետում իրենց չի տրվում որևէ բացատրություն, միայն ասել են, որ հրամանը հնչել է վերևից։

Armenia Today