Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր էր, երեքինը՝ ծանր։
