Логотип

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկար սպասված ուղիղ կապը կկարգավորեն թուրքերը

Բալթյան երկրները շուտով կվերաբացվեն Հայաստանի համար: AirBaltic-ը մայիսին մատչելի չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Ռիգա և հակառակ ուղղությամբ: Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Նա հավելել է, որ հունիսից կգործարկվեն նաև Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթները։ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ շուտով «Turkish Airlines» ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևանից դեպի Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ։

News.am