Իսրայելը որևէ իրավունք չունի պաղեստինյան տարածքների կամ արաբական այլ հողերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» խմբակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը՝ մեկնաբանելով Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հակաբիի հայտարարությունը՝ Մերձավոր Արևելքի տարածքների նկատմամբ «հրեական պետության իրավունքի» մասին։
«Իսրայելը որևէ իրավունք կամ ինքնիշխանություն չունի օկուպացված պաղեստինյան տարածքների կամ օկուպացված արաբական այլ հողերի նկատմամբ։ Բարեկամ և եղբայրական արաբական պետությունների ինքնիշխանությանն ուղղված ցանկացած սպառնալիք անօրինական է», — ասված է Չելիքի՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։
Նա նշեց, որ Հորդանան գետի Արևմտյան ափի հնարավոր բռնակցման կամ Գազայի հատվածի վերջնական անջատման փորձերը դիտարկվում են որպես «տարածքային ցեղասպանություն», իսկ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակեցման գործունեության ընդլայնումը «որակվում է որպես բացահայտ ագրեսիա»:
Փետրվարի 20-ին Հակաբին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իսրայելն աստվածաշնչյան իրավունք ունի Եգիպտոսի Նեղոս գետի և Սիրիայի ու Իրաքի Եփրատ գետի միջև ընկած հողերի նկատմամբ:
News.am
