Логотип

55-ամյա ախուրյանցի կնոջը 1 ամսով կալանավորել են՝ Փաշինյանի հասցեին արված գրառման համար

Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհի է մեկ ամսով կալանավորվել՝ իբր ֆեյսբուքյան էջի միջոցով «բռնության կոչ» անելու մեղադրանքով:

Խոսքը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գրառում կատարելուն։ «5–րդ ալիքի» հետ զրույցում փաստաբանն ասել է, որ կինը դատարան է տարվել ձեռնաշղթաներով, ինչպես ծանր հանցագործ:

«Դեպքը զավեշտալի չէր լինի, եթե կինը նախապես անձամբ դիմած չլիներ ոստիկաններին՝ պարզելու, թե ով է իր անունով ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվ բացել: Իսկ երբ նորից է գնացել ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել իր ներկայացրած հաղորդումը, ձերբակալվել է»,– գրել է կայքը։

News.am