«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կշարունակի կալանքը կրել քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում…»,- գրել է Բաբայանը։
Sputnik Արմենիա
