Логотип

Armenian Airlines-ը թռիչքներ կատարելու հայտեր չի ներկայացրել. ՌԴ տրանսպորտի նախարարություն

«Հայկական ավիաուղիներ» (Armenian Airlines) ավիաընկերությունը Ռուսաստան թռիչքներ կատարելու թույլտվություն չունի. նման հայտեր Ռոսավիացիան չի ստացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարությունից։

Ավիաընկերության չվերթերը հայտնվել են Ուֆայի և Եկատերինբուրգի օդանավակայանների սեզոնային չվացուցակներում, փետրվարի 24-ի դրությամբ դրանք մնում էին միայն Ուֆայի օդանավակայանի չվացուցակում։

«Հայկական ավիաուղիները» ավիաընկերությունը 2026 թվականի ամառային սեզոնի համար Ռոսավիացիային հայտ չի ներկայացրել։ Ընթացիկ ձմեռային սեզոնի համար ևս հայտեր չեն ստացվել», – պատասխանել է տրանսպորտի նախարարությունը «Հայկական ավիաուղիների» չվերթերի կարգավիճակի մասին հարցմանը։

Այսպիսով, ավիաընկերությունը Ռուսաստան թռիչքներ իրականացնելու թույլտվություն չունի, դա վերաբերում է ինչպես չարտերային, այնպես էլ կանոնավոր չվերթերին։

Sputnik Արմենիա