Логотип

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ բանաձև է ընդունել. Հայաստանը ձեռնպահ է մնացել

Հայաստանն այն երկրների շարքում է հայտնվել, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացին։

Ուկրաինայի առաջարկած և մի քանի եվրոպական երկրների աջակցությունը վայելող «Ուկրաինայում համապարփակ, արդար և երկարատև խաղաղության խթանում» բանաձևի նախագիծը երեք էջանոց փաստաթուղթ էր, որը պարունակում էր դրույթներ, ըստ որոնց «Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության լիամասշտաբ ներխուժումը շարունակվում է արդեն երեք տարի և շարունակում է ունենալ ավերիչ երկարաժամկետ հետևանքներ ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ տարածաշրջանների և համաշխարհային կայունության համար»։

Փաստաթուղթը կոչ էր անում հավատարիմ մնալ «Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում» և անհրաժեշտության դեպքում ապահովել միջազգային իրավունքին համապատասխան կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունը՝ «ազգային և միջազգային մակարդակներում արդար և անկախ հետաքննությունների և դատական ​​հետապնդումների միջոցով»։

Բանաձևին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18-ը, իսկ ձեռնպահ՝ 65 երկիր, ներառյալ՝ Հայաստանը։

News.am