Լրագրող Հռիփսիմե Առաքելյանն ահազանգում է՝ պատահաբար հայտնաբերել են, որ եղբոր տան վրա 12 անծանոթ մարդ է գրանցված։
«Եղբորս տան վրա, շատ պատահական հայտնաբերեցինք, որ 12 մարդ կա գրանցված։ Եղբայրս` լինելով տան սեփականատերը, տեղյակ չէ որևէ մեկի գրանցումից։ Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաատանում մարդկանց տանում, խառը գրանցում են, բնականաբար այլ նպատակներով։
Ուրեմն, երեկվանից այս հարցով ենք զբաղվում, ես փորձել եմ հետնապահ մնալ, որ տեսնեմ՝ սրանք ինչ կերպ են իրենց պահելու։ Նոր-Նորքի պասպորտ սեղանի ժողովուրդ և մասնավորապես` պետ, ես հասկանում եմ, որ խառնվել եք իրար ու ահից լաչառանում եք, բայց դու չէիր կարող պատկերացնել քո վատ երազում, որ դա իմ եղբոր տունն է, որի վրա 12 հոգու բերել գրանցել եք առանց իր գիտության։
Դատախազություն հաղորդում է գնալու, դուք համբերեք, Նելլի Դավթյան, սպասում եմ Ձեր արձագանքին»,-գրել է Հռիփսիմե Առաքելյանը՝ դիմելով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետին։
Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել՝ նշելով. «Հարգելի ժողովուրդ, մտեք elections.am, անցեք «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին, հավաքեք ձեր անվանական տվյալները,ստուգեք,թե ովքեր են գրանցված ձեր տներում ու բնակարաններում, կանխեք այս խայտառակությունը, սրանց փոփոխված «Կառավարության որոշմամբ» առանց ձեր գիտության, ձեր տների վրա կարող են ում ասես բերեն ու գրանցեն,որից դուք տեղյակ չլինեք,նաև օնլայն տարբերակով:
Կրկին ասում եմ, այս մեխանիզմը ամրագրված է «Կառավարության որոշմամբ»,ստուգեք ու ռադ արեք բոլոր անկապ գրանցվածներին: Սրանք պատրաստվում են 2026-ի ընտրություններին:
Զգոն եղեք»։
News.am
