Логотип

Ռուս փորձագետ․ Հայաստանում ամեն ինչ արվում է մոլդովական սցենարը կրկնօրինակելու համար

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ ամեն ինչ արվում է մոլդովական սցենարը կրկնօրինակելու համար։ Այս մասին «Մոսկվա-Երևան» տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով երեկ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը։

Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության համաձայն՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խնդրել է Եվրամիությանը «արագ հիբրիդային արձագանքման» խումբ ուղարկել՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ռուսաստանին հակազդելու համար։

Ռուս քաղաքագետի կարծիքով՝ Մոլդովայի և Հայաստանի գործող իշխանությունների միջև առկա են սերտ կապեր, «ընդ որում՝ ոչ միայն ԱԳ նախարարների, այլև հատուկ ծառայությունների մակարդակով»։

Փորձագետը համարում է, որ խոսքն իրականում հանրային կարծիքը մոլորեցնելու և առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում արևմտամետ ուժերի հաջողությունն ապահովելու փորձերի մասին է։ Իսկ վերջիններս, ի թիվս այլոց, ունեն նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։

News.am