Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակի զոհաբերում է շախմատի տախտակի վրայի տարբեր քարերին։ Այս մասին «NEWS.am»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել Հայաստանի ոստիկանության պետի երեք տեղակալների աշխատանքից ազատման մասին։
«Նա ուղղակի զոհաբերում է շախմատի տախտակի վրայի տարբեր քարերին՝ թագուհուց սկսած ինքը բոլորին պատրաստ է զոհաբերել։ Զոհաբերում է և երբեմն գիտեք լավ է անում, լավ է անում։ Էդ նույն ոստիկաններին 100 անգամ ենք ասել, որ ժողովուրդ նայեք մյուսներին ու սովորեք», – ասել է Մանուկյան։
Պատգամավորը համոզված է, որ գործընթացը կշարունակվի և կվերաբերի բոլորին, այդ թվում՝ ոստիկաններին, դատախազներին, քննիչներին, դատավորներին և շատ ուրիշների։ «Իր («Քաղաքացիական պայմանագիր») խմբակցության պատգամավորներն էլ թող նայեն ու դաս քաղեն։ Ամեն ինչ հունիսի 7-ի համար է արվում։ Աչքերը կուրացրած ամեն ինչ անում է միայն ընտրություններում վերատադրվելու համար»,- նշել է ընդդիմադիրը։
News.am
