Հարգելի գործընկերներ, եթե Ձեզ փոխանցեն Պրոբացիայի ծառայության կիսատ «գրություն», պարզապես անտեսեք այն: Նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է Հայտնի գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Սամվել Կարապետյանի փոստաբան Արամ Վարդևանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ի դեպ հարցադրումը հետևյալն է. թույլատրվում է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե ոչ: Պատասխանը ենթադրում է այո, կամ ոչ: Այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը, իսկ Քննչական մարմինը նոր դիմումին ի պատասխան կրկին անգամ մերժել է, պատճառաբանելով, որ չի կարող պատասխանել այդ հարցին։
Կրկին անգամ առաջարկում և պահանջում եմ.
1) դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, կամ
2) Վերացնել ապօրինի խափանման միջոցը, և/կամ
3) Դատախազությանը և Քննչական մարմնին «հորդորել» տալ հստակ պատասխան, այս պարզ հարցին: Ի դեպ էթիկական նկատառումներից ելնելով ինքս չեմ հրապարալել գրագրության ու պատասխանների տվյալները»։
News.am
