Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը:
ԿԴՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։ «Արդեն մի փուլում ենք, որ մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը և այն ներկայացվել է նաև համալիր փորձաքննության և հաստատման: Մշակվել է նաև Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նոր հայեցակարգով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, տեղադիրքը և ենթակառուցվածքները։
Mamul.am
