Логотип

Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը. Փաշինյանը ներողություն է խնդրում նրանից

Աննա Հակոբյանը հայտարարել է, որ 2 օր առաջ լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել է վարձակալած բնակարան։ Նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

«Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Այսօր` փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը»,– այսօր հրապարակած տեսանյությում ասում է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նա չի բացառում, որ իր դեմ քրեական գործ հարուցեն։

«Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում։ Կապրենք, կտեսնենք»,- նշում է Հակոբյանը։

Փաշինյանը ևս գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– գրել է նա:

Նշենք, որ Աննա Հակոբյանը տեսանյութին կից գրառում էլ է արել` նշելով, որ այս թեման իր հետ քննարկման ենթակա չէ։ «Ես արգելք եմ դնում դրա վրա»,– գրել է նա։

Նա նաև դիմել է «սիրելի ժողովրդին» ` հորդորելով շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա, որովհետև, ըստ Աննա Հակոբյանի, պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։

Sputnik Արմենիա