Логотип

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել կարգավորել Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը

Թալիբանը հայտարարել է Աֆղանստանում Պակիստանի վերջերս իրականացրած օդային հարվածների դեմ պատասխան գործողություններ սկսելու մասին։ Դա ծանր իրավիճակ է, որը պետք է դադարեցվի։ Դրա մասին գրել է Աֆղանստանի անվտանգության քաղաքականության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը։

«Լավագույն տարբերակը երկու երկրների միջև դիվանագիտական ​​համաձայնագիրն է, ըստ որի ոչ մի երկիր թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի անհատների և խմբերի կողմից մյուսի անվտանգությունը սպառնալու համար։ Համաձայնագրի իրականացումը պետք է վերահսկի վստահելի երրորդ կողմը, ինչպիսին է Թուրքիան։ Այդ մոտեցումը շատ ավելի խելամիտ է, քան շարունակական հարձակումներն ու հակագրոհները»,- գրել է նա։

News.am