Երուսաղեմը հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի կողմից, հայտնում է Times of Israel–ը։
Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, առնվազն 7 մարդ` վիրավորվել։
«Երուսաղեմից քիչ հեռու գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքում հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել»,–գրում է պարբերականը։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն «այլևս շտաբ չունի»։ Հայտնում են, որ կիրառել են «հատուկ հնարավորություններ», որոնց մասին մանրամասներ չեն կարող ասել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը կարող է տևել 4 շաբաթ կամ ավելի քիչ: Նա նաև բացեիբաց հայտարարել է, որ Իրանը ղեկավարելու համար երեք թեկնածու ունի։
Մեծ Բրիտանիան հավանություն է տվել ԱՄՆ-ի խնդրանքին՝ օգտվել իր ռազմական բազաներից՝ Իրանում հրթիռների պահեստներին հարվածներ հասցնելու համար, սակայն չի միանա հարվածներին, հայտարարել է վարչապետ Սթարմերը:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Իրանին հարվածել են, չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին։
Sputnik Արմենիա
