Логотип

Հզբոլլահի խորհրդարանական դաշինքի առաջնորդը զոհվել է Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածներից

«Հզբոլլահ» խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմեդ Ռաադը սպանվել է Լիբանանին Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

««Հզբոլլահի» խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմեդ Ռաադը սպանվել է Իսրայելի ավիահարվածների հետևանքով», – փոխանցում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր Բեյրութի շրջանում և Լիբանանի հարավում Լիբանանի շիական «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներին հարվածելու մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Իրանին հարվածել են, չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին։

Sputnik Արմենիա