Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Իբրահիմ Ջաբարին սպառնացել է այրել ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով: Նրա խոսքը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։
«Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը հարվածներ կհասցնի ցանկացած նավի, որը կփորձի անցնել այդ նեղուցով։ Որոշումը վերաբերում է բոլոր նավերին՝ առանց բացառությունների։ Մենք կվառենք ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով։ Մենք թույլ չենք տա, որ նավթի ոչ մի կաթիլ դուրս գա այս տարածաշրջանից», – ասել է Ջաբարին։
Հորմուզի նեղուցով նավարկությունը կտրուկ նվազել է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, իսկ ապահովագրողները սկսել են բարձրացնել ռազմական պարգևավճարներն ու վերանայել ապահովագրական ծածկույթը անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին, հայտնել է Maritime News պորտալը: Պաշտոնապես շրջափակում չկա, սակայն շուկան անվտանգության սպառնալիքների պատճառով բախվել է փոխադրումների փաստացի դադարեցման։
Sputnik Արմենիա
