Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կլինի Վրաստանում։ Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։
Փաշինյանին կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրանց առանձին հանդիպմանը կհաջորդի Հայաստանի ու Վրաստանի միջև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Հարևան երկրների կառավարությունների ղեկավարները մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Panorama.am
