Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։
Ավելի վաղ հայտնել էինք Իրանում ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածներից զոհված 555 մարդու մասին։
«Ցավոք, 787 հայրենակից է զոհվել», – ասվում է փրկարարների հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Իրանում հարձակման է ենթարկվել շուրջ 153 քաղաքային շրջան։
Sputnik Արմենիա
