ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի:
Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այս պնդումներին՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ իրենց հարցումները հակառակ պատկերն են արձանագրել:
«Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը: Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին: Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է», – նշել է Միկոյանը:
Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրել է, որ մարտի կեսերին կհայտարարվի «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի մասին:
Aysor.am
