Логотип

Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %):

Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են նաև սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Պորտուգալիայի ներկայացուցիչ Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Տոֆիգ Ալիևը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը: