Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները դուրս են գալիս միջազգային իրավունքի շրջանակից և հանգեցրել են Մերձավոր Արևելքում հակամարտության սրացմանը։ Նա նման հայտարարություն է արել ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում, հաղորդում է BFTV-ն։
«Հարվածներն իրականացվել են միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը մենք չենք կարող արդարացնել»,- ընդգծել է Մակրոնը։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ռազմական գործողությունները բանակցություններում փակուղու արդյունք էին և լուրջ հետևանքներ ունեցան տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար։ Մակրոնը շեշտել է, որ սրացումը ազդել է ոչ միայն Իրանի և Իսրայելի, այլև տարածաշրջանի այլ պետությունների վրա, հաղորդում է BFM.ru-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։
News.am
