ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ինքը հանձնարարել է Միացյալ Նահանգների զարգացման ֆինանսական կորպորացիային (DFC) ապահովել քաղաքական ռիսկերի ապահովագրություն և ֆինանսական անվտանգության երաշխիքներ Պարսից ծոցով անցնող բոլոր ծովային փոխարումների, մասնավորապես՝ էներգետիկայի համար՝ շատ մատչելի գնով։
«Դա հասանելի կլինի բոլոր նավագնացության գծերի համար։ Անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հնարավորինս շուտ կսկսեն լցանավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով։ Անկախ ամեն ինչից, Միացյալ Նահանգները կապահովի էներգիայի ԱԶԱՏ հոսքը ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներն ունի ԱՄԵՆԱՄԵԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ. առջևում շատ գործողություններ կան»,- նշել է Թրամփը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի մեկնարկից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ սպառնալով այրել այն շրջանցել փորձող նավերը։
Նեղուցն աշխարհի ամենակարևոր նավթի արտահանման երթուղին է, որը կապում է Պարսից ծոցի խոշորագույն նավթարտադրողներին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը և Միացյալ Արաբական Էմիրությունները, Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ հիշեցնում է Reuters-ը:
News.am
