CBS-ի աղբյուրները հաղորդում են, որ ԱԹՍ-ները հարվաշներ են հասցրել Իրաքում և Սաուդյան Արաբիայում գտնվող Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) օբյեկտներին։
Հետախուզական համակարգի և Պարսից ծոցի երկրների աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Իրաքում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ օբյեկտներին։
Իրաքում գտնվող օբյեկտը հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերի կողմից: Հարձակման պահին Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ օբյեկտի տարածքում ամերիկացի զինծառայողներ չեն եղել:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ-ի օբյեկտում զոհեր չեն եղել:
ԿՀՎ-ն և Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանություններից:
News.am
