Իրանում փետրվարի 28-ին սկսված հակամարտության սկզբից ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 1097-ի, որոնց մեջ եղել են նաև մինչև 10 տարեկան 181 երեխա։ Այս մասին հայտնում է Human Rights Activists News Agency-ն:
«Զոհերի վերաբերյալ մոտ 880 հաղորդում ներկայումս գտնվում է ստուգման և դասակարգման փուլում: Փետրվարի 28-ից ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 5402-ի, այդ թվում՝ 100 երեխա», – նշվում է հաղորդագրության մեջ:
News.am
